Այցին ընդառաջ Սերգեյ Լավրովի հարցազրույցը մեսիջ էր՝ հայաստանյան իշխանություններին. Փորձագետ


12:58 , 11 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցը հետաքրքիր մեսիջներ էր պարունակում, ընդ որում՝ հստակ շեշտադրմամբ դեպի հայաստանյան իշխանություններ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:

«Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Լավրովի այցի օրակարգը բավական հագեցած է՝ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կարվի երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններին: Անշուշտ, օրակարգում է նաև արցախյան հիմնահարցը, - նշեց փորձագետը՝ հավելելով, որ այս առումով հատուկ ուշադրության է արժանի «Մեդիամաքս»-ին տած հարցազրույցի՝ Արցախին առնչվող հատվածը:

Փորձագետի կարծիքով՝ մտահոգիչ են հատկապես Արցախի վերջնական կարգավիճակին վերաբերող ձևակերպումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: