Բակո Սահակյանը ծանոթացել է բերքահավաքի ընթացքին


12:30 , 5 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին այցելել է հանրապետության արևելյան, թեև և ծանոթացել բերքահավաքի ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Երկրի ղեկավարը Տիգրանակերտի մոտակայքում հանդիպում է ունեցել բերքահավաքի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց հետ և արժեքավոր նվերներ հանձնել նրանց:


Իր խոսքում Բակո Սահակյանը կարևորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը՝ միաժամանակ նշելով, որ այդ գործընթացը և, ընդհանրապես, հողագործության զարգացումը այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ