Ավստրալիայում լուսանկարել են թութակի, որին ոչ ոք չէր տեսել ավելի քան 100 տարի


12:40 , 5 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ավստրալացի բնագետին հաջողվել է լուսանկարել հազվագյուտ թութակի, որին ոչ ոք չի տեսել ավելի քան մեկ դար՝ հաղորդում է Reuters-ը;

Թութակների այդ տեսակը՝ «Գիշերային թութակներ», երկրում ապրում և տեղաշարժվում են թռիչքներով, ինչպես կենգուրուները: Այդ թռչունները դեղնականաչավուն են՝ շագանակագույն և սև կետերով: Նրանք կոչվում են գիշերային, քանի որ արթուն են գիշերը, իսկ քնում են ցերեկը:

Գիտնականները կարծում էին, որ «Գիշերային թութակներ»-ն այլևս գոյություն չունեն: Նրանց խանգարում էր այդ տեսակը գրանցել որպես անհետացած այն հանգամանքը, որ ավելի քան 100 տարվա ընթացքում կենդանաբաններին հաջողվել է հայտնաբերել մի քանի սատկած թութակներ:

Բնագետը, որին հաջողվել է լուսանկարել թութակին, այդ որոնումներին նվիրել է ավելի քան 15 տարի: