Ում չի կարելի ուտել աղը դրած լոլիկ


00:30 , 11 նոյեմբեր, 2019

Աղը դրած լոլիկները երկար ժամանակ համարվում են ամենատարածված մթերքները: Դրանց օգտակարությունը պայմանավորված է հարուստ վիտամիններով և միկրոտարրերով՝ գրում է xcook.info-ն:

Լոլիկները հարուստ են կվերցետինով, որը բնական հակաբիոտիկ է և օրգանիզմում ունի հակաբորբոքային ազդեցություն:

Աղը դրած լոլիկները, սակայն, վնասակար են այն մարդկանց համար, ովքեր ունեն լյարդի, երիկամների, ստամոքսի և ստամոքսագեղձի հիվանդություններ: Այդ մթերքից պետք է հրաժարվեն նաև ստամոքսի խանգարում ունեցող մարդիկ: