ԿԳ նախարարի հրամանով դպրոցի տնօրենի պաշտոնից հեռացված տիկնոջը Արմավիրի մարզպետը փորձում է մեկ այլ վայրում տնօրեն նշանակել


11:47 , 5 հուլիս, 2013

                  Քաղաքական  մեկնաբան

Տեսնես` ոնց է ստացվում, որ ԿԳ նախարարի հրամանով դպրոցի տնօրենի պաշտոնից հեռացված ու այլանդակ վարքով հայտնի տիկնոջը Արմավիրի մարզպետը փորձում է մեկ այլ վայրում՝ Դաշտ գյուղում, տնօրեն նշանակել: Ընդ որում՝ արդյունքում տուժում են ոչ միայն այն աշակերտները, ովքեր սովորելու են մի տնօրենի ղեկավարությամբ, ում նկատմամբ ժամանակին քրեական գործ է հարուցվել, ու հայտնի է իր հայհոյախառն բառապաշարով, այլև Դաշտ գյուղի դպրոցի տնօրենը, ում խիստ կասկածելի հանգամանքներում ազատել են աշխատանքից: