Ինչպես են մեծացնում բոլորի կողմից շատ սիրելի պանդաներին Չինաստանի Սիչուան նահանգում (Photo)


05:09 , 11 նոյեմբեր, 2019

Լուսանկարիչ Էմի Վիտալը PBS-ի և National Geographic Television-ի ներկայացուցիչներից կազմված խմբի հետ եղել է Սիչուան նահանգում, որպեսզի պատմի, թե ինչպես են մեծացնում պանդաներին, որոնց, ուր որ է, պետք է ազատություն պարգևեն։

Պանդան մնում է Չինաստանի անփոխարինելի խորհրդանիշը, սակայն միևնույն ժամանակ այն հազվագյուտ տեսակ է, որը գտնվում է վերացման եզրին։ Այս կենդանիների երկարատև ոչնչացման արդյունքում նրանց քանակը զգալիորեն նվազել է, և աշխարհում ներկայումս մնացել է մոտ 1600 պանդա։ Շրջակա միջավայրի պահպանության մասնագետները տարիներով փորձում էին ավելացնել այս կենդանիների թվաքանակը։ 2005 թվականին Չինաստանում գտնվող Ոլոնայի ազգային արգելավայրի գիտնականները փորձի համար ազատություն պարգևեցին արու երիտասարդ պանդային, սակայն նա շատ շուտ սատկեց։ Հենց այդ ժամանակ արգելոցի տնօրեն Չժան Հեմին, ում անվանում են նաև Պանդաների հայրիկ, և նրա խումբը հասկացան, որ անազատության մեջ ծնված պանդաներն իրականում չգիտեն, թե ինչպես պետք է պանդա լինել։ Այդ ժամանակ որոշում կայացվեց ողջ ծրագիրը սկսել զրոյից։

Չինացի մասնագետները որոշեցին, որ պանդաներին մեծացնելու լավագույն տարբերակը մարդկային ներկայության բոլոր հետքերի վերացումն է նրանց աշխարհից։ Նրանց մայրերին պետք էր թույլ տալ, որպեսզի ինքնուրույն դաստիարակեն իրենց ժառանգներին։