Փաստորեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բացահայտեց Նիկոլի ասած դավադիր ուժերը ..


21:26 , 10 նոյեմբեր, 2019

փաստորեն
նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բացահայտեց Նիկոլի ասած դավադիր ուժերը ..

Արայիկ Հարությունյան, էդ որ ասում եք՝ ովքեր Նիկոլի քայլերը կասկածի տակ են դնում՝ նրանք դավադիր ուժեր են ..
դուք իսկապես այսպես եք մտածում, թե՞ պարզապես Նիկոլին շողոքորթելու համար եք ասել ..
օրինակ , ես Նիկոլի քայլերը կասկածի տակ եմ դնում
/չթվարկեմ՝ ընթերցողի զահլան չտանեմ/

հիմա ես դավադիր ուժ եմ ?
այսինքն, դուք կասկածում ե՞ք իմ հայրենանսիրությանը, պետական մտածողությանը..

թե դուք թքած ունեք, որ կարող է մարդկանց վիրավորեք ձեր հայտարարություններով
միայն թե Նիկոլի սրտովը լինի..

էդքան մեծ է նախագահ դառնալու ցանկությունը ?
ես ձեզ ի սրտե մի խորհուրդ տամ.
ավելի լավ է նախագահ չդառնաք, քան այսքան մեծ սև
բիծ դրոշմեք ձեր անվան վրա ....

դուք ինձ լավ գիտեք
ես կասեի՝ նույնիսկ շատ լավ գիտեք ,,
դուք գիտեք, որ կան հասկացություններ, գաղափարներ, որ ինձ համար վեր են ամեն ինչից ..

իմ զրույցը ձեզ հետ է
և ես մարտահրավեր եմ նետում ձեզ

ձևաչափը դուք ընտրեք
պիտի ապացուցեք, որ ես դավադիր ուժ եմ

ձեր համակիրների /ֆեյքեր-մեյքեր/ կասեք, որ այս տիրույթից հեռու մնան
կամ եթե ուղարկեք ձեզ այստեղ պաշտպանելու, թող ներկայանան իրենց իրական անուններով ..
ես թիթիեռ նկարելու հավես չունեմ ...

ու մի բան էլ.
նախկինների դեմ Նիկլոի պայքարը ևս ողջունում եք ?
և
դուք նախկին եք , թե չէ ?
կամ դուք ձեզ նախկին չեք համարում?
չէ, որ նախկին օլիգարխ ԲԱրսեղի միջոցով նախկին նախագահ Սերժի բայրացկամություն շահեցիք ու շուրջ տասը տարի կառավարություն ղեկավարեցիք /լավ. թե վատ՝թողնենք մի կողմ/ .

թե նրանք էլ են արդեն դավադիր ուժեր ?