Ոչ մի սանտիմետր հող պատրաստ չենք տալ, սակայն Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելուց հետո, պատրաստ ենք բանակցել հանուն երկարատև խաղաղության. Արայիկ Հարությունյան


16:04 , 10 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Քննարկվող փաստաթղթերը, Մադրիդյան սկզբունքները մեզ համար ընդունելի չեն, ինչի մասին բարձրաձայնել ենք: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան, ասաց Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝  պատասխանելով հարցին, թե եթե ասում եք, որ Արցախի հարցում այսօր ձեր դիրքորոշումը ՀՀ դիրքորոշումից չի տարբերվում, արդյոք նախկին իշխանության դիրքորոշումից տարբերվում էր: 

«Ես չեմ ասում, որ նախկին իշխանությունները միանշանակ ընդունել էին Մարդիդյան սկզբունքները, որովհետև վերջնականապես հանրության հետ երկխոսություն չի եղել, բայց դա քննարկվել է, և ես ասել եմ, որ դա քննարկելու փաստաթուղթ չէ մեզ համար ու բարձրաձայնել ենք՝ անիմաստ քննարկում եք, չի լինելու դա»,- ասաց նա և նշեց, որ եթե նախկին իշխանությունները Մադրիդյան սկզբունքները իրենց համար հիմք են ընդունել, ապա մեզ համար դա քննարկելու համար բավարար հիմք չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ