Ունենք բոլոր նախադրյալները` ստանձնելու մեր երկրի քաղաքական ողջ պատասխանատվությունը. Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահական ընտրություններում


13:47 , 10 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Մեկնարկել է «Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարը: Կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ մինչ այս էլ իրենց բոլոր ծրագրերի հիմքում եղել է քաղաքացին, հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր, բայց դեռևս կան չլուծված շատ խնդիրներ:

«Ժողովուրդը մեզ վստահել է, որովհետև միշտ անկեղծ ենք եղել նրա հետ: Այս համագումարը նոր քաղաքական էջ է բացելու մեր կուսակցության համար, քանի որ առաջին անգամ պատրաստվում ենք առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին հանդես գալ նախագահի սեփական թեկնածուով. սա նշաձողի ամենաբարձր սահմանումն է: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ ունենք բոլոր նախադրյալները` ստանձնելու մեր երկրի քաղաքական ողջ պատասխանատվությունը՝ համագործակցելով այլ քաղաքական ուժերի հետ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ