Բյուջեի նախագծի հիմնական բացն այն է, որ պետությունը որոշ ծախսերի մեջ զուսպ է. տնտեսագետ


11:27 , 10 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

2020-ի պետական բյուջեի նախագծով հիմնական բացն այն է, որ պետությունը ծախսերի մեջ զուսպ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեին:

«Մենք ունեցել ենք հետազոտություններ տարբեր ոլորտներում, որտեղ առաջարկել ենք, որ պետությունը ֆինանսավորումը մեծացնի. այդ ոլորտներից է օրինակ բնակարանաշինությունը:  Իմ կարծիքով՝ նման ոլորտներում պետությունը ծախսերի մեջ զուսպ է: Դա գուցե նրանից է, որ ցանկություն կա արդյունավետ տնօրինել այն գումարները, որոնք առկա են: Այստեղ տարբեր տնտեսագետներ տարբեր մոտեցումներ ունեն»,- ասաց նա և պարզաբանեց, որ կան տնտեսագետներ, որոնք գտնում են, որ գումարը անպայմանորեն պետք է մտցնել տնտեսություն, որպեսզի տնտեսությունը շնչի:

Ըստ Գրիգորյանի՝  այլ տնտեսագետներ էլ, մասնավորապես, ֆինանսների նախարարությունում կենտրոնացած են նրա վրա, որ պետք է արդյունավետության խնդիրը լուծել: «Օրինակ՝ ըստ նրանց, մենք բավականին արտաքին պարտք ունեցող պետություն ենք և կարելի է, այդ գումարները վերադարձվել բյուջե և նպատակաուղղել գոնե այդտեղ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ավելացել են պետական ապարատի պահպանման ծախսերը, նա ասաց, որ ավելի լավ է, որ նախարարի աշխատավարձը լինի 1.7 մլն դրամ, բայց բյուջեից այլ գումար չկորի, քան լինի 350 հազար դրամ, բայց վերջում պարզվի, որ օրինակ, ճանապարհաշինության ոլորտից միլիոնավոր դոլարներ են կորում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ