Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժած ֆինն տղամարդու վիճակը ծանր է


19:51 , 9 նոյեմբեր, 2019

Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժել է ազգությամբ ֆինն տղամարդ, որին տեղափոխել են Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ԲԿ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

Վերջինս նշեց, որ տղամարդը գտնում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է, այրվել է տղամարդու մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին հրդեհ էր բռնկվել Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: 18:20-ին փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը: