Սեփական անպատասխանատու հայտարարությունները սվաղելու շեդեւռալ փորձ ԱԳՆ-ի կողմից


19:10 , 9 նոյեմբեր, 2019

Աաաաաա))) Սեփական անպատասխանատու հայտարարությունները սվաղելու շեդեւռալ փորձ ԱԳՆ-ի կողմից

«ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, հյուրընկալվելով BBC-ի «HardTalk» հաղորդաշարին, հրապարակավ հայտարարել էր, որ հեղափոխական կառավարության ջանքերի շնորհիվ այս ամիսների ընթացքում կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվում: Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին՝ ովքե՞ր էին բերում այդ ճամպրուկները, ի՞նչ էր այդ ճամպրուկների մեջ, ո՞ւմ էին բերում այդ ճամպրուկները, և ինչպիսի՞ նյութերի հիման վրա է ՀՀ Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում նման հայտարարություն արել»։ Հարցազրույցի հրապարակման օրն իսկ՝ հոկտեմբերի 25-ին, այս հարցումով դիմեցինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։

Երկարատև պնդումներից հետո ստացանք այսպիսի պատասխան.

«Նախարար Մնացականյանը նկարագրել է համակարգային կոռուպցիայի դեմ ՀՀ կառավորության պայքարը՝ օգտագործելով պատկերավոր բնորոշում»։

Copyright: 168.am

Հղումն այստեղ՝ Փնտրվում են ճամպրուկները և դրանց տերերը