Նիկոլը փորձել է բճություն անել, տղան էլ տասը կարգ բարձր հակադարձել է


16:59 , 9 նոյեմբեր, 2019

Կովկասցի-արիացի տարրական ռազբիրատային պրիմիտիվը հանգեցրել է հայկական քաղաքական ուղեղի կանգի, բոլորի ուղեղը ստուկ է տվել։

Էս ինչ մակարդա՞կ է։

Աբսուրդն արդեն ծայր չունի։ Ինքնահաստատվողնները քլնգում են ջահելին ու ջահելով՝ արդեն նաև դաշնակներին, թե հլա էս ֆաշիստներին նայեք, Հիտլերի հետքերով են գնով։

Իսգագանո՞ւց, ինտելեկտներ ջան։ Արդեն իրար գյուլելուն հասա՞ք։

Նախ՝ գիտական տերմինոլոգիական կաշը զատեք փողոցային ռազբիրատից, հետո նոր մեծ-մեծ բրդեք։
Ո՛չ Նիկոլն է կովկասցին օգտագործել գիտական ընկալմամբ, որովհետև այդպիսին ուղղակի չկա, ու ոչ իր էլ իրեն կերցրած ջահելը՝ արիացին։ Բայց ջահելը շատ տեղին հակադարձել է լկտիին, որը փորձել է հարցը վերածել գյալաջիի։

Հասել են արդեն ֆաշիզմին ու Հիտլերին, գենոցիդված ժողովրդին էլ սարքել ֆաշիստ։ Նիկոլից շատ ցածր կատեգորիայի խեղկատակներ, արիացի տերմինը Հիտլերի հետ կապ չունի՝ հնդեվրոպական լեզվախմբի ժողովուրդների ծագումնաբանական հիպոթետիկ ընդհանրությանն է վերաբերում՝ ի տարբերություն մնացածի։ Հիտլերի արիացի լինելը օգտագործվել է որպես եզակիություն, բայց դա չի նշանակում, որ Հիտլերի պատճառով պատմությունը պետք է շուռ տրվի, օրուելյան նորը գրվի, որ 1,5-2 միլիարդ ժողովուրդ, մասնավորապես՝ սկանդինավները, իրանցիք ու հնդիկներն իրենց խարակիրի անեն, հայերը շշկռեն-մնան ինչ-որ տհասների պարտադրանքի մեջ, թե մենք լեզվով հնդեվրոպացի ենք, բայց ծագումնաբանականով սատանան գիտի, թե ով ենք, միգուցե արմենոի՞դ ենք։

Էս ո՞ւր են իջել, էս ի՞նչ աբսուրդների մեջ եք լռվել ու լռվեցնում հայ ժողովրդին։ Էս ի՞նչ եք անում, արյա։
Եթե էդքան խելոք ու սկզբունքային եք, միգուցե տնտղեք ու հասկանաք, որ Նիկոլը կովկասցին ասել է ըստ ռուսական 18-20-րդ դարերի կենցաղային բառարանի՝ որպես բռիի, սարեցու, մուսուլման, հետամնաց լինելու, այլ ոչ, ասենք, գիտության հետ ոչ մի կապ չունեցող ամերիկյան ռասսայական տերմինաբանականի, ըստ որի՝ կովկասցին սպիտակամորթն է՝ ի տարբերություն, ասենք, հիսպանիկների, որոնք, որպես ամերիկյան հնդկացիներ, կարմրամորթ են համարվում։ Չնայած իսպանացիք սպիտակամաշկ են։

Նման սահմաններ անցնողները գոնե հասկանում են, թե իրենց միկրոսկոպիկ ուղեղով ինչ համաշխարհային կաշերի մեջ են մտնում։

Տակից դուրս կգա՞ք, այ տհասներ, որ մեզ ֆաշիստ անվանեցիք։ Չի կարելի տգետ հալով աբսուրդներ հնարել ու լռվել մեջը, կկործանվեք։

Նիկոլը փորձել է բճություն արել, տղան էլ տասը կարգ բարձր հակադարձել է։ Հանգիստ վեր ընկեք տեղներդ։