Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան


16:50 , 9 նոյեմբեր, 2019

Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան, որոնք կարելի է ընթերցել միայն վերևից դիտարկում կատարելիս...

«Նահատակներն անմահ են» , «Ադրբեջանի բանակ», «Անբաժան հայրենիք», «Առաջ հայրենիք» (Ադրբեջանի քարտեզով), «Եթե ունեմ բանակ, ունեմ տուն»... Այս վերջին՝ «Եթե ունեմ բանակ, ունեմ տուն» գրառումը բավականին ուշագրավ է: Այն մի բանաստեղծության վերնագիր է, որտեղ ասվում է, որ «... Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը... Ես պետք է իմ պատմությունը գրեմ արյամբ, ոչ թե գրչով...» և նմանատիպ այլ արյունաբու տենչանքով խոսքեր... Հատկապես նմանատիպ գրություններ հայտնվել են 2019 թ.-ի գարնանից սկսած: Ադրբեջան անունով պետությունը հիմա ձգտում է ոչ թե խաղաղության, այլ բացառապես պատերազմի և նախապատրաստում է իր հասարակությանը հենց պատերազմի...