Հնդկաստանի հայազգի հզոր թագուհի Մարիամը. նա մեծ ազդեցություն է ունեցել իր ամուսնու և երկրի ճակատագրի վրա


22:45 , 9 նոյեմբեր, 2019

Հայերը Հնդկաստանում հայտնվել են մեր թվարկությունից դեռ շատ ավելի վաղ։ Հաստատապես հայտնի է, որ նրանք այնտեղ ապրել են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, սակայն, հնարավոր է, առաջին անգամ այնտեղ հայտնվել են ավելի վաղ։ Հարյուրավոր տարիների ընթացքում հնդկահայ համայնքը հաջողել է առևտրում այնքան, որ ավելի ուշ այստեղ եկած արաբ ու եվրոպացի վաճառականները հաջողակ առևտուր անելու համար իրենց որպես հայերի էին ներկայացնում։ Հնդկաստանում մինչ օրս պահպանվել են հայկական ճարտարապետության բազմաթիվ նմուշներ, որոնք հիշեցնում են համայնքի հզորության ու ազդեցության մասին։ Երկրում շուրջ 10 եկեղեցի կա, գործում է Կալկաթայի հայկական քոլեջը, հայկական գերեզմանոց և այլն։ Իսկ Մեծ Մոնղոլների դինաստիայի կառավարման ժամանակ հայերը բարձր իշխանոթյան են հասել. առնվազն երկու մոնղոլ արքայադստրեր հայկական ծագում են ունեցել։

Առաջինը՝ արքայադուստր Մարիամը, շահ Ակբարի կինն էր։ Հարկ է նշել, որ հենց Ակբարի և նրա հաջորդների կառավարման օրոք են մեծ թվթվ հայեր գաղթել Հնդկաստան և սկսել առևտրով զբաղվել։ Մարիամը Ռաջի Ամբեր տոհմից էր և Ռաջպուտյան արքայադստեր կոչումն էր կրում։

Նրա հայկական ծագման մասին պատմական տարբեր վկայություններ կան, որոնք կազմել են հայ պամաբանները։ Հայտնի է, որ արքայադուստրը ծնվել է 1542 թ., իսկ 1562-ին ամուսնացել է շահ Ակբարի հետ։ Հարսանիքը կայացել է Սամբհար քաղաքում։ Մարիամը շահի թվով երրորդ կինն էր։ Համաձայն իսլամական կանոնների՝ տղամարդը կարող էր մինչև չորս կին ունենալ՝ չհաշված գերուհիներին։ Մահմեդական աշխարհի միապետները հազվադեպ էին դեմ գնում այս կանոնին։ Ակբարը, ձհտելով միաձուլել բոլոր կրոնները և նոր կրոնական գիտություն ստեղծել, ամուսնական հարցերում տիպիկ մահմեդական էր մնում։ Բաի նշված թվով կանանցից, նա ուներ շուրջ 200 գերուհի, սակայն քիչ ժամանակ անց Մարիամը առաջնահերթ դիրք գրավեց նրա սրտում։ Համարում են, որ Ակբարը միայն նրան է իսկապես սիրել։

Արքայադստեր ազդեցությունը, ում Հնդկաստանում անվանում էին Մարիամ ազ-Զամանի՝ «դարի կառավարչուհի», այնպիսին էր, որ նա սեփական հրամաններն էր արձակում, կարգավորում էր միջազգային առևտրի մեծ մասը, ջրհորներ ու ջրամբարներ էր կառուցում երկրի ողջ տարածքում։ Հենց Մարիամն էլ Ակբարին ժառանգ պարգևեց՝ Ջահանգիր արքայորդուն։ Հետաքրքիրն այն է, որ կայսեր կինը ողջ կյանքի ընթացքում բուդդայականություն է դավանել, սակայն մահից հետո՝ 1622 թ., թաղվել է իսլամական կանոններին համապատասխան։ Մարիամի գերեզմանը գտնվում է Ակբար քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա՝ Ագրա քաղաքում։ Այն պահպանվել է մինչ օրս և համարվում է ճարտարապետական գլուխգործոց։ Գերեզմանոցը կառուցվել է դեռ շահ Ակբարի կյանքի օրոք, ով կնոջից 17 տարի ավելի վաղ է կյանքից հեռացել։