Կին, որը վաճառում էր «ժամանակը». Ռութ Բելվիլի հետաքրքիր պատմությունը


21:00 , 9 նոյեմբեր, 2019

Ռութ Բելվիլը Լոնդոնիում բնակվող գործարարուհի էր, որն իր հաճախորդներին ժամանակ էր վաճառում։ Բիզնեսի էությունը կայանում էր նրանում, որ նա ամեն օր իր ժամանակագրիչն ուղղում էր Գրինվիչի աստղադիտարանի ժամացույցով, այնուհետև այդ ժամանակագրիչով ուղղում էր իր ծառայություններին բաժանորդագրված հաճախորդների ժամացույցները։

Ժամանակի վաճառքի բիզնեսը Ռութին փոխանցվել էր ծնողներից։ Նրա հայրը՝ Ջոն Հենրին, 1836 թ. շուրջ 200 հաճախորդ ուներ։

Ամեն առավոտ Ջոն Հենրին ուղևորվում էր դեպի Գրինվիչի աստղադիտարան և իր ժամացույցը համապատասխանեցնում այնտեղի ժամանակին։ Դրանից հետո նա այցելում էր հաճախորդներին՝ թույլ տալով նրանց իրենց հեռախոսների ժամերն իրենց հերթին համապատասխանեցնել իր ժամին։

Տղամարդը շարունակեց իր աշխատանքը մինչև մահը՝ 1856 թ.։ Նրա այրին՝ Մարիա Էլիզաբեթը, շարունակեց ամուսնու գործը մինչև 1892 թ., ապա գործը փոխանցեց դստերը։ Ռութ Բելվիլը ընդունեց ընտանեկան բիզնեսի էստաֆետը՝ յուրաքանչյուր  երկուշաբթի ստուգելով իր ժամանակագրիչը գրինվիչյան ժամացույցով և ուղղելով հաճախորդների ժամացույցները։ Ժամանակի փոխանցման ճշտությունը մոտ 10 վայրկյան էր։

XX դարի սկզբին Բելվիլին մրցակից հայտնվեց։ Ջոն Վինը՝ «Standard Time» ընկերության տնօրենը, ևս նման ծառայություն էր մատուցում՝ սակայն տելեգրաֆի օգնությամբ։ «United Wards Club» քաղաքային ակումբի նեկայացման ժամանակ նա քննադատեց Ռութին հին մեթոդնե օգտագործելու, ինչպես նաև բիզնեսը կայուն պահելու համար կանացիությունն օգտագործելու համար։  

Ելույթը տպագրվեց The Times ամսագրում, սակայն դրանում բաց թողնվեց մի կարևոր հանգամանք, որն էր՝ խոսնակը Ռութ Բելվիլի անմիջական մրցակիցն էր։ Հրապարակումից հետո Ռութին սկսեցին մեղադրել լրագրողները, որոնք հետաքրքրվում էին նրա բիզնեսով։ Սակայն ամեն ինչ հակառակ արդյունք տվեց. բիզնեսի մասին լուրերը նրան առավել մեծ ճանաչում բերեցին և վաճառքը մեծացավ։ Ոչ բոլորն էին կարողանում տանը կամ գրասենյակում տելեգրաֆ ունենալ, այդ իսկ պատճառով չէին օգտվում Ռութի մրցակցի ծառայություններից։

1926 թ. առավել լուրջ մրցակից ի հայտ եկավ, երբ BBC ռադիոկայանը սկսեց ճշգրիտ ժամանակի վերաբերյալ հաղորդում վարել։

Շատ հաճախորդներ հրաժարվեցին Բելվիլի ծառայությունից, սակայն նա շարունակեց աշխատել ընդհուպ մինչև 1940 թ.։ Երկրորդ աշխարհամարտից հետո նա դադարեցրեց բիզնեսի գործունեությունը։ 86 տարեկանում նա չէր կարողանում դեպի Գրինչվիչ իր ճամփորդությունը ֆիզիկապես կատարել և աստղադիտարան հասնել առավոտյան ժամը 9-ին։

Բիզնեսի համար օգտագործվում էր գրպանի անվանական № 485/786 «Arnold» ժամանակաչափը, որը պատրաստել էր հայտնի անգլիացի ժամագործ Ջոն Առնոլդը։ Ի սկզբանե այն նախատեսված էր Սասեքսի դքսի համար և ոսկյա շրջանակ ուներ։ Երբ ժամաչափն անցան Ջոն Հենրիին, վերջինս ոսկին փոխարինեց արծաթով, քանի որ վախենում էր գողերից։

Ռութի մահից հետո ժամաչափը փոխանցվեց Worshipful Company of Clockmakers ժամային ասոցացիային։