Երևանում բախվել են Volkswagen Tiguan և Opel մակնիշի ավտոմեքենաներ. կա 3 վիրավոր, որոնցից մեկը մանկահասակ է. Shamshyan.com


14:25 , 9 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ 12:10-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցում բախվել են Volkswagen Tiguan և Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: