3 ազգ, որոնք մահացածներին թաղում էին ոչ թե հողում, այլ օդում.չեք հավատա, թե ովքեր են նրանց շարքերում և ինչու էին այդպես վարվում


17:30 , 9 նոյեմբեր, 2019

Թաղման արարողությունները միշտ չէ, որ եղել են այնպիսին, ինչպիսին մենք դրանք տեսնում ենք այսօր։ Կային ժամանակներ, երբ մարդիկ վստահ էին, որ մարդուն թաղելու ամենաճիշտ մեթոդը նրան օդում թաղելն է։ Նրանք ուղղակի փաթաթում էին մարդու մարմինը, նրան կախում որևէ ծառից կամ բարձրությունից ու դրանով ապահովում մարդու անվտանգ մուտքը այլ աշխարհ։ 

Սրա համար այս ազգություններն ունեին երկու հիմնավոր պատճառ։ Նախ՝ նրանք նշում էին, որ այն վայրերը , որտեղ թաղում էին մահացածներին, լիքն էին գիշատիչ կենդանիներով, որոնք կարող էին ամեն պահի անարգել մահացածների հիշատակը ու նրանց գերեզմանները բացել, մարմինը ուտել։ 

Երկրորդ պատճառը հավատալիքներն էին. նրանք վստահ էին, որ մահացած մարդուն հողում թաղել՝ նշանակում է անարգել հողը, արևը, ջուրը՝ այն ամենն ինչ կապված է Երկիր Մոլորակի հետ, այդ պատճառով նրանք զերծ էին մնում մաղացած մարդուն հողի հետ շփելուց ու նրան բարձրացնում որքան հնարավոր է վերև։ Բայց ովքե՞ր էին այդ ազգությունները։ Առաջարկում ենք ծանոթանալ նրանցից 3-ին։ 

1. Վրացիներ

Զարմանալի է, բայց փաստ, որ մեր հարևան վրացիները ժամանակին ակտիվորեն հետևել են թաղման այսպիսի արարողակարգերին։ Նրանք վստահեցրել են, որ մարդուն թաղելու ամենաճիշտ մեթոդը նրան օդում թաղելն է ու դրա մասին պատմել ժամանակակից շատ պատմաբանների, ովքեր էլ մեր օրեր են հասցրել այս փաստը։ 

Քրիստոնեությունն ընդունելուց հետո վրացիներն ուղղակի հրաժարվեցին թաղման նման արարողակարգերից ու սկսեցին մարդկանց թաղել արդեն հողում։ 

2. Աբխազներ

Նույնը կարող ենք ասել աբխազների մասին։ Նշվում է, որ նրանք օդում էին թաղում միայն տղամարդկանց. տղամարդու մարմինը փաթաթում էին որևէ կենդանու մորթու մեջ, հետո նրան բարձրացնում որևէ բարձր ծառի վրա ու «թաղում» էնտեղ։ 

Ժամանակի ընթացքում աբխազները ևս հրաժարվեցին այս ավանդույթից ու սկսեցին թաղել հարազատներին ավանդական մեթոդներով։ 

3. Հնդիկներ

Հնդիկները թերևս այս արարողության ամենաակնառու ներկայացուցիչներն են եղել։ Նրանք ամենաշատն էին հավատում, որ հողը, ջուրը ու աշխարհն անարգվում է, երբ հողում թաղում ես մահացած մարդու մարմին։ 

Սակայն օդում մարդկանց թաղելու դժվարությունները գնալով ավելի ընդգծվեցին ու խեղճ հնդիկները, ովքեր այդքան միջոց չունեին հարազատներին օդում թաղելու, ուղղակի հրաժարվեցին այս մեթոդից ու անցան ավանդական մեթոդների։