Վրաստանի ԿԳ նախարարը հրաժարական է տվել


12:44 , 9 նոյեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին , ինչպես գրում է apsny.ge-ն,տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, 

Վարչապետի խոսքով՝ նախարարը անձամբ  խնդրել է իրեն հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Բատիաշվիլին նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականին:

Միխայիլ Բատիաշվիլին մի շարք նորամուծությունների հեղինակ է: