08:56 , 9 նոյեմբեր, 2019
Բաղադրիչներ
- քաղցրաբլիթ - 500 գ
- թթվասեր - 450 գ
- շաքարավազ - 150 գ
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Թթվասերն ու շաքարավազը լավ հարում ենք:

Քաղցրաբլիթները կիսում ենք:

Քաղցրաբլիթները թաթախում ենք կրեմի մեջ և բրգաձև շարում միմյանց վրա:

Այնուհետև տորթի վրա լցնում ենք կրեմն ու շոկոլադ քերում:

Ողջ գիշեր թողնում ենք սառնարանում:

Առաջարկում ենք պատրաստել այս յուրահատուկ տորթը։