13:20 , 5 հուլիս, 20131in.am-ը գորում է.
ԱՄՆ դատարանը Փենսիլվանիայի Լոուրենս շրջանի անչափահասների գործերով վարչությանը և Jameson կլինիկային պարտավորեցրել է 143.5 հազար դոլար վճարել կնոջը, որից նրանք երեք տարի առաջ անօրինական կերպով հեռացրել էին նորածին երեխային: Դրա համար պատճառ էր հանդիսացել այն, որ նա ծննդաբերությունից առաջ կակաչի սերմերով բլիթ էր կերել: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
2010 թվականի ապրիլին Էլիզաբեթ Մորտի բնակարան էին եկել խնամակալության մարմինները և տարել Էլիզաբեթի 3 օրական դստերը, քանի որ անալիզը կնոջ արյան մեջ ցույց էր տվել թմրանյութի առկայություն:
5 օր անց հաջողվել էր երեխային վերադարձնել: Հերթական փորձաքննությունը ստիպել էր բժիշկներին ընդունել իրենց սխալը: