Մահակի սկզբունքը վերջերս խիստ գերակա է. Նարինե Դիլբարյանը՝ Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ–ի բերած դատարկ արկղերը քրգործերով լցնելու հայտարարության մասին (Video)


22:01 , 8 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թիրախավորումը չէր կատարվի, եթե այս աշխատանքային տարբերակի քննարկումից առաջ մասնագիտական, շահագրգիռ քննարկումներ ծավալվեին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ում քննարկման դրված «Կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը  բուհերում պարտադիր չի լինելու։

Նարինե Դիլբարյանը ուրախությամբ արձանագրեց, որ երիտասարդներն առանց հրահրումների բողոքի ակցիաներ նախաձեռնեցին։ Նա նաև նշեց, որ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի կողմից քայլեր ձեռնարկելը՝ դասադուլ, նստացույց, խոսում է այն մասին, որ ուսանողներն իրենց ապագայի մասին են մտածում:

Նարինե Դիլբարյանը նաև նշեց, որ մասնագիտական քննարկումների ընթացքում, նախագծի հայրերից մեկին՝ Սամվել Կարաբեկյանին, առաջարկել են փոխել անվանումը՝ «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների փոխարեն ուսուցանել դիցուք՝ «Հայոց խոսքի մշակույթի հիմունքներ»:

«Բուհերում կուտակված խնդիրներն իսկապես մեծ են, բայց չի կարող բուհը ծաղկել և լինել առաջադիմության կղզյակ, եթե  ամբողջ հանրության մեջ այդ ծաղկումը ուշանում է, ընդհակառակը՝ վհատության տեսք է ստանում: Մեր բուհերը մեր պետության մանրակերտն են. ինչպես զարգանում է պետությունը, այդպես էլ՝ բուհը»,- ասաց մասնագետը և հավելեց, թե ընդունում է, որ այս հարցում իրենց մեղքն էլ կա, սակայն պետք չէ ասել, որ բուհերում հայերենի իմացության մակարդակը ցածր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ