Հարավային Կորեայում կենդանի մարդկանց մասսայական հուղարկավորություն է տեղի ունեցել․ ահա թե ինչու (Photo)


07:08 , 9 նոյեմբեր, 2019

Հարավկորեական Hyowon հուղարկավորություններ կազմակերպող ընկերությունը կենդանի մարդկանց համար մասսայական հուղարկավորություններ է կազմակերպում, որպեսզի մարդիկ զգան կյանքի արժեքը, մտածեն ապագայի մասին և հաշտվեն հարազատների հետ, գիտակցեն իրենց մահացու լինելու հանգամանքը և այլն։ Կազմակերպության գործերը շատ լավ են ընթանում. արդեն ավելի քան 25000 կենդանի հուղարկավորություն է կազմակերպվել նրանց կողմից։

Արարողությունն անց է կացվում հետևյալ կերպ. բոլոր մասնակիցները հագնում են հուղարկավորման համար նախատեսված հանդերձանք, վերցնում են իրենց հուղարկավորման լուսանկարները, կտակ են գրում և 10 րոպե պառկում են դագաղի մեջ։