«Անմիջապես հեռացրեք դրանք». հայտնի աստղերի լուսանկարներ, որոնց մասին նրանք կցանկանային երբեք չհիշել (Photo)


01:08 , 9 նոյեմբեր, 2019

Բոլորն էլ ունենում են անհաջող լուսանկարներ, և համաշխարհային մասշտաբի աստղերն էլ բացառություն չեն։ Սակայն եթե մենք կարող ենք ուղղակի ջնջել չստացված լուսանկարները և այլևս չհիշել դրանց մասին, ապա հայտնիներն իրենց կյանքի ողջ ընթացքում ստիպված են «կարմրել» իրենց անհարմար դիրքի, դեմքի հիմար արտահայտության և այլ սխալների համար։

Մադոննա

Մեկ անգամ չէ, որ Մադոննան հայտնվել է Playboy ամսագրում։ Սակայն ընթերցողներն ամենից շատ հիշում են 1985 թվականի սեպտեմբերի համարը։ Այս թողարկման մեջ հրատարակվել են աստղի ամենաանկեղծ լուսանկարները, որոնք լուսանկարվել էին 70-80-ական թվականներին տարբեր լուսանկարիչների կողմից։

Ալինա Կաբաևա

Ռուս հայտնի սպորտսմենուհի Ալինա Կաբաևան նույնպես դարձել է Maxim ամսագրի թողարկումներից մեկի աստղը։


Լուսանկարը, որտեղ գեղեցկուհին մերկ է և ծածկված է մորթով, մինչև այսօր թափառում է համացանցում՝ Կաբաևային հիշեցնելով իր երբեմնի փառքի մասին։

Թինա Կանդելակի

Թինա Կանդելակին ժամանակին անգամ լուսանկարվել է Playboy ամսագրի համար։ Դժվար չէ գուշակել, որ հաղորդավարուհին մասնակցել է նաև այլ անկեղծ ֆոտոսեսիաների։

Օրինակ՝ այս լուսանկարը Maxim ամսագրի համար է արվել։

Իսկ այս լուսանկարը համացանցում է հայտնվել պապարացիների շնորհիվ։

Օլգա Կուրիլենկո

Ներկայումս ուկրաինական ծագում ունեցող ֆրանսիացի դերասանուհի Օլգա Կուրիլենկոն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «Բոնդի աղջիկ»։ Այս փառքին գեղեցկուհին հասել է գործակալ 007-ի հերթական ֆիլմերից մեկում նկարահանվելու շնորհիվ։

Սակայն կար ժամանակ, երբ շոու-բիզնեսի դաժան աշխարհ մուտք գործելու համար աղջիկը կառչում էր ցանկացած, երբեմն նաև «կասկածելի» նախագծերից, որոնց համար նա հիմա հավանաբար ափսոսում է։

Յանա Ռուդովսկայա

Յանա Ռուդովսկայան մի քանի անգամ հայտնվել է էրոտիկ ամսագրերի առաջին էջերին։ Ամենայն հավանականությամբ, որպեսզի մեծացնի հետաքրքրությունն իր մասնագիտական գործունեության շուրջ։

Աղջիկը հիմա առանց ամաչելու անկեղծ լուսանկարներ է տեղադրում համացանցում, քանի որ նա իրոք ցուցադրելու բան ունի։


Սակայն այս լուսանկարը Յանան կցանկանար մոռանալ։ Լուսանկարն իրոք լավագույններից չէ։