Բժիշկները նշել են լյարդի քաղցկեղի ախտանշանները


00:00 , 9 նոյեմբեր, 2019

Ուտելու ժամանակ շատ արագ հագենալը կարող է լյարդի քաղցկեղի նախանշան լինել: Նման եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտության կենտրոնի մասնագետները:

Նրանց խոսքերով՝ դրա պատճառն այն է, որ ուռուցքի պատճառով լյարդում ճնշում է առաջանում, որի արդյունքում երակներից արյունը որովայնի խոռոչ է գնում: Հենց դա էլ հագեցածության կեղծ զգացողություն է առաջացնում:

Լյարդի քաղցկեղի զարգացման այլ ախտանշանների թվում ուռուցքաբանները նշել են նաև քաշի կորուստը, մաշկի և աչքերի դեղնածությունը, ինչպես նաև քորն ու ընդհանուր թուլությունը: