Իսպանիայում սեռական ճանապարհով դենգե տենդով վարակվելու դեպք է գրանցվել


22:00 , 8 նոյեմբեր, 2019

Իսպանացի բժիշկները հաղորդել են դենգե տենդով սեռական ճանապարհով վարակվելու երկրում և Եվրոպայում գրանցված առաջին դեպքի մասին, հաղորդում է Pais-ը:

Սեպտեմբերին վարակված հիվանդը չի լքել Մադրիդի սահմանները ինկուբացիոն շրջանի ընթացքում: Միևնույն ժամանակ նրա սեռական զուգընկերը Կուբա և Դոմինիկյան հանրապետություն է այցելել, որոնք տվյալ հիվանդությամբ վարակվելու բարձր ռիսկի գոտի են համարվում:

Հայտնաբերված շտամը նույնական է այս վայրերում հիմա տարածված վարակի հետ: Վարակի գենետիկ նյութի մնացորդները հայտնաբերվել են սերմնահեղուկում:

Այս վարակի տարածողները «բծավոր մոծակներն» են համարվում: Մինչ այդ սեռական ճանապարհով այս հիվանդության տարածման միայն մեկ դեպք է հայտնի եղել գիտնականներին, որը տեղի է ունեցել Հարավային Կորեայում:

Հիմնականում այս հիվանդությամբ տառապում են երեխաներն ու ծերերը, սակայն մահացու դեպքերը բնորոշ են 20-40 տարեկան հիվանդներին: Բժիշկներն այս հիվանդության բուժման և կանխարգելման արդյունավետ միջոց դեռևս չեն գտել:

Հիվանդության ախտանշաններն են բաձր ջերմությունը և ուժեղ գլխացավերը: Հնարավոր են ներքին արյունահոսություններ: