Հնէաբանները դրոնների շնորհիվ հնդկացիների հնագույն բնակավայր են հայտնաբերել


21:15 , 8 նոյեմբեր, 2019

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները դրոնների օգնությամբ հնդկացիների հնագույն բնակավայր են հայտնաբերել, որը թվագրվում է մ.թ. 900-1200 թվականներին, հաղորդում է Daily Mail-ը:

Դրոնները սքանավորել են Մեքսիկական ծոցի Ռոլի կղզու ափը, ինչի շնորհիվ հաջողվել է կազմել մակերևույթի 3D քարտեզը: Արդյունքում հնեաբանները 37 բնակավայրեր են պեղել՝ շրջապատված ոստրեների խեցիների օղակներով:

https://cdn24.img.ria.ru/images/156068/41/1560684190_0:0:1000:662_1440x900_80_0_1_50e7eacae65c7c15c9eba3675f0380b4.jpg

Հայտնաբերվել են նաև ուլունքներ և դրանք պատրաստելու գործիքները:

Ծովային կակղամորթերի խեցիներից հնդկացիները զարդեր են պատրաստել, գավաթներ և հագուստի դեկորատիվ տարրեր, որոնք հայտնաբերվել են Ամերիկայի տարբեր հատվածներում: