Նիկոլ Փաշինյանի «սեռափոխված» մտածելակերպը


17:27 , 8 նոյեմբեր, 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանդիպումը ԿԳՄՍՆ-ի դիմաց նստացույց անող երիտդաշնակցականների և ԵՊՀ ուսանողների հետ, որոնք պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, հասարակության լայն շերտերի համար բացահայտեց մեկ կարևոր իրողություն. նախարարների և հատկապես Արայիկ Հարությունյանի կողմից ընդունված որոշումների հետևում, որոնք շատ դեպքերում հակաազգային և հակաեկեղեցական են, կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը։

Ստացվում է` Արայիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող նախարարության կողմից վերահսկվող ոլորտներում գոյություն ունեցող բարդակի համար պատասխանատու է ոչ թե վերը նշված քայլիստը, այլ իր անմիջական պատրոնը՝ Նիկոլ Փաշինյանը։

ԿԳՄՍՆ-ի դիմաց բողոքող մարդկանց հետ հանդիպման ժամանակ պարոն վարչապետն անդրադարձավ նաև Հայաստանի նախկին քաղաքացի Մելինե-Մել Դալուզյանին, որի մասին ֆիլմի նկարահանման համար ՀՀ ԿԳՄՍ-ն հատկացրել է 20 միլիոն դրամ։ Իր ոճին համապատասխան՝ պարոն Փաշինյանը սկսեց խոսել տղամարդ դարձած նախկին ծանրորդուհու ձեռբերքումների մասին՝ փորձելով հանրությանը համոզել, որ այդ ֆիլմը վերաբերելու է Մելինե-Մել Դալուզյանի սպորտային ձեռքբերումներին։ Սակայն, ի հեճուկս պարոն վարչապետի, հավաքվածները լավ տեղյակ էին ֆիլմի բովանդակությանը և շատ արագ բացահայտեցին վարչապետի մանիպուլյացիաները։ Հասկանալով դա` պարոն Փաշինյանը փորձեց դուրս գալ իրավիճակից և ավելի մեծ աբսուրդային պատճառաբանություն հնարեց։ Պարզվում է, որ Մելի սեռափոխման մասին ֆիլմի ընդամենը 10 տոկոսն է տրամադրում Հայաստանը, և ըստ վարչապետի՝ այդ գումարով պետք է նկարահանվի նրա չեմպիոնության մասին ֆիլմի մասը։ Բայցի այդ՝ պարոն Փաշինյանը նաև բացահայտեց, որ ֆիլմի նկարահանումը պարտադրված է իր իշխանությանը, քանի որ ֆիլմի հետևում կանգնած երկրները, որոնք ֆինանսավորել են նախկին չեմպիոնուհուց չեմպիոնի տրանսֆորմացիայի ենթարկվելու Մելինե-Մելի պատմությունը, մեծ ֆինանսական օգնություն են տրամադրել Հայաստանին։ Այսինքն` Մելինե-Մելի սեռափոխման մասին ֆիլմի նկարահանումը և դրա համաֆինանսավորումը Նիկոլ Փաշինյանին պարտադրված է դրսի ուժերի կողմից։ Նույնիսկ ավելորդ եմ համարում մեկնաբանել պարոն Փաշինյանի պրիմիտիվությունները՝ կապված իբրև թե Հայաստանի կողմից ֆիլմի նկարահանման ինչ-որ մասի վերաբերյալ։ Գործից լավատեղյակ անձինք արդեն են հերքել պարոն Փաշինյանի վարկածը։

Մելինե Դալուզյանի անձնական կյանքն ինձ բացարձակ չի հետաքրքրում, բայց միևնույն ժամանակ ինձ համար անընդունելի է Հայաստանի գործող իշխանությունների վարքագիծը, որոնք փորձում են այդ անձի սեռափոխման մասին պատմությունը հանրայնացնողների հետ միասին ֆիլմ նկարել՝ այդպիսով գովազդելով վերջինիս կյանքը։
Այս նույն «օպերայից» է նաև վերջերս մեծ աղմուկ բարձրացրած «Հուզանք ու զանգ» ներկայացում կոչվածը, որի համար ԿԳՄՍՆ 2019 թ․-ի բյուջեից հատկացրել է 2,7 միլիոն դրամ։

Պարոն վարչապետը զայրանում է, երբ նրան ասում են, որ նրա ղեկավարած կառավարությունը բացահայտ հակահայկական, հակաեկեղեցական ու շատ կասկածելի ծրագրեր է ֆինանսավորում՝ անտեսելով ազգայինը։
Բայց զայրանալ պետք չէ, քանի որ հասարակության մեջ կան մեծ թվով մարդիկ, որոնք արագ բացահայտում են պարոն վարչապետի գավառական ճարպկությունը՝ ամեն ինչից դուրս գալու և շուտասելուկների միջոցով ամեն բան հարթելու նրա սովորությունը։ Ի դեպ, պարոն Փաշինյանի հակափաստարկները շատ դեպքերում ուղղակի ծիծաղելի են։

Հետաքրքիր է, պարոն վարչապետը ֆիլմեր նկարահանելո՞ւ է Մելինե-Մելից ավելի մեծ ձեռքբերումներ ունեցած աշխարհի և օլիմպիական չեմպիոնների կյանքի մասին, որոնցից շատերը ևս բավական մեծ դժվարություններ են հաղթահարել իրենց կյանքում։ Համոզված եմ՝ ոչ, քանի որ դրսից պատվիրող և պարտադրող չկա։ Նրանց և այստեղի նրանց դրածոներին չեն հետաքրքրում չսեռափոխված մարդկանց կյանքերը։
Սպասենք, թե Մելի մասին ֆիլմից հետո ինչ են մեզ պարտադրելու նկարահանել։

Հ.Գ. Մեծ «ձեռքբերում» է, որ պարոն Փաշինյանին չեն պարտադրել համաֆինանսավորել, օրինակ, Ադրբեջան փախած, հակահայկական զառանցաքներով հանդես եկող ազգադավ և տականք որոշ «հայերի» մասին, որոնք հիմա ևս ապրում են Հայաստանից դուրս և շատ «դժվարին» կյանք են ունեցել, չէ՞ որ այդ նույն ուժերը հիմա ավելի ջանադրաբար մեզ փորձում են համոզել, որ ադրբեջանցիները մեր թշնամիները չեն։