Ո՞նց կարելի է անհամաձայնություն արտահայտողին անվանել անդաստիարակ. Նիկոլ Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին (Video)


17:13 , 8 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Այսօր ԿԳՄՍ նախարարության մոտ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դժգոհեցին, որ Արայիկ Հարությունյանը բոլոր դաշնակցականներին, որոնք անհամաձայնություն են հայտնել նախարարության քաղաքականության հետ, անդաստիարակ է անվանել։

Ակտիվիստների բողոքին վարչապետ Փաշինյանը արձագանքեց այսպես․«Ո՞նց կարելի է ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն արտահայտող մարդուն անվանել անդաստիարակ, չէ, լավ էլի, կարող է՝ առանձին դեպք է ․․․ կարա ինչ-որ մեկը մի հատ առանձին դրսևորում ունենա, դրա վերաբերյալ...»։

Այդուհանդերձ, երիտասարդները վարչապետին փոխանցեցին թուղթ, որի վրա առանձնացրել էին նախարար Արայիկ Հարությունյանի վիրավորական արտահայտությունները՝ ուղղված իրենց։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ծանոթանալ դրանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ