Գեղարքունիքում Toyota Land Cruiser-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 4 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com


14:24 , 8 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Նոյեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 333 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: