Մոուրինյու. Որոշ մարզիչներ նախընտրում են գնդակի վերահսկումը սեփական իմիջի համար


13:51 , 8 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ անդրադարձել է գնդակը վերահսկելու կամ առանց դրա հաղթանակի հասնելու հավերժական թվացող հարցին.

«Շատերը կարծում են, թե գնդակը վերահսկելը առավելություն է ապահովում. նայած, թե որ կողմից ենք նայում: Թիմը կարող է խաղը կառավարել նաև առանց գնդակի:

Կարծում եմ` մարզիչներ կան, որոնք նախընտրում են գնդակի վերահսկմամբ խաղը սեփական գովազդի և իմիջի համար:

Ֆուտբոլում հաղթում է թիմը, որը ավելի շատ գոլ է խփում. ինձ համար դա է կարևորը»,- մասնագետի խոսքն է մեջբերել AS-ը: