Մի քաղաքացի դյուրավառ հեղուկով շիշ է նետել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ (Լրացված)


10:19 , 5 հուլիս, 2013

pastinfo.am-ը գրում է.

Ժամը 23:00-ի սահմաններում մի քաղացի դյուրավառ հեղուկով լցված շիշ է նետել ՀՀ Գլխավոր դատախազության վարչական շենքի ուղղությամբ:   «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց ԳԴ խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ քաղաքացին դյուրավառ հեղուկով շիշը ներս է նետել առաջին հարկի աշխատասենյակներից մեկի պատուհանից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:  

«Մինչև հրշեջների ժամանումը՝ տեղի ուժերով շատ արագ հրդեհը մարվել է, լուրջ վնասներ չկան»,- ասաց Սոնա Տռուզյանը՝ միաժամանակ հավելելով, որ չեն վնասվել նաեւ աշխատասենյակում պահվող փաստաթղթերը:

  Պարզվել է, որ դյուրավառ հեղուկով շիշը նետել  է  51-ամյա Խաչատուր Ղալեչյանը:  Նա դեպքի վայրից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Կատարվում է քննություն:   Ի դեպ, մեր տեղեկություններով՝ սա Խ.Ղալեչյանի առաջին նմանատիպ գործողությունը չէ: Նա նախկինում այդօրինակ փորձ է կատարել Հանրապետության հրապարակում եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտ: Նման գործողությունների առիթ է հանդիսացել քաղաքացիաիրավական վեճը, որը քննվել է դատական ատյաններում: