Ի՞նչ նվերներ է ստացել Լուկաշենկոյի որդին բարձրաստիճան պաշտոնյաներից ու Գագիկ Ծառուկյանից (Photo)


09:33 , 8 նոյեմբեր, 2019

Բելառուսական The Village Беларусь պարբերականը կազմել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդու՝ Նիկոլայի՝ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից և գործարարներից ստացած նվերների ցանկը։

Նիկոլայ Լուկաշենկոն միանգամից երկու նվեր էր ստացել Գագիկ Ծառուկյանից։ Աղբյուրը նշում է, որ 2010 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ Լուկաշենկոն եղել է «Արարատ» գործարանում, որտեղ Ծառուկյանը նրան մեկ տակառ կոնյակ է նվիրել։ Այն որոշել են բացել Նիկոլայի հարսանիքին։

Վեց տարի անց Ծառուկյանը Նիկոլային 4 սպիտակ առյուծներ էր նվիրել, որոնցից երկուսը պահվում են Մինսկի կենդանաբանական այգում։ Մյուս երկուսի ճակատագիրն անհայտ է։

Նշվում է, որ կրտսեր Լուկաշենկոն «ոսկյա ատրճանակ» է ստացել Դմիտրի Մեդվեդևից, ղազախական աղեղ՝ նետերով ու նետակալով՝ Նուրսուլթան Նազարբաևից, ինչպես նաև հեծանիվ՝ ռուս գործարար Իգոր Մակարովից։