Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործը նոյեմբերի վերջին կուղարկվի դատարան. «Ժամանակ»


11:23 , 8 նոյեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մինչև այս ամսվա վերջ կավարտվի ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, և այդ գործը բոլոր անհրաժեշտ ապացույցներով կուղարկվի դատարան:

Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնական կեղծիք կատարելու միջոցով իշխանության յուրացմանը օժանդակելու մեջ: Խոսքը ՍԴ նախագահի պաշտոնը Հրայր Թովմասյանի կողմից յուրացնելու մասին է, որին նա հասել է հանցավոր սխեմաներ կիրառելու միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: