Կալանավորմանը այլընտրանք. Որպես գրավ կարող է կիրառվել նաև անշարժ գույքը. «Ժամանակ»


11:05 , 8 նոյեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքում»:

Այս փոփոխությունները կոչված են մեղադրյալի նկատմամբ գրավը որպես կալանավորմանը այլընտրանք կիրառելու գործընթացի դյուրացմանը: Մասնավորապես նախատեսվում է, որ որպես գրավ կարող է կիրառվել նաև անշարժ գույքը, իսկ նվազագույն գրավի շեմ է սահմանվում 200 հազար դրամը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: