Կյանքի առաջացման նոր տեսությունը կօգնի գտնել այլմոլորակայիններին


02:49 , 8 նոյեմբեր, 2019

Գիտնականներն առաջ են քաշել երկրի վրա կյանքի առաջացման նոր տեսություն, որը կարող է օգնել գտնել այլմոլորակայիններին: Այս մասին գրում է Independent-ը:

Փորձագետները հաստատել են, որ ստորջրյա հիդրոթերմային խառնարանները ստեղծում են առավելագույն օպտիմալ պայմաններ կենդանի օրգանիզմների առաջացման համար:

Գիտնականները փորձ են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ ծովային հրաբխային խառնարաններում Երկրի կեղևի ջուրն ու հանքանյութերը ստեղծում են տաք ալկալիական միջավայր՝ ջրածնի պարունակությամբ:

Արդյունքում, քիմիական միացությունները ձևավորվում են ալկալիով, որն ապահովում է ջրածնի կապն ածխաթթու գազի հետ: Այս եղանակով ձևավորվում են ավելի բարդ օրգանական միացություններ:

Մասնագետները ենթադրում են, որ հենց այստեղ կարող էր ծագել կյանքը Երկրի վրա: Բացի այդ, այս ենթադրությունը հնարավորություն է տալիս գտնել կյանք նմանատիպ օվկիանոսներով այլ մոլորակների վրա: Գիտնականները նշել են, որ այդպիսի խոր ծովային խառնարաններ կան Յուպիտերի և Սատուրնի վրա: