Ամուսինը կնոջը գեր է անվանել, որից հետո վերջինս նիհարել է ավելի քան 40 կգ-ով և բաժանվել նրանից (Photo)


03:11 , 8 նոյեմբեր, 2019

Յոգայի երբեմնի փխրուն հրահանգիչ, կորեուհի Պակ Ջի Ոնը ծննդաբերությունից հետո 86 կգ գիրացել էր։ Գիրանալու պատճառը հետծննդաբերական դեպրեսիան էր։ Այն բանից հետո, ինչ ամուսինը նրան ասաց, որ վերջինս տգեղ է դարձել և գիրացել է, նա նիհարեց ավելի քան 40 կգ-ով։ Այսպիսի արդյունքի հասնելու համար Ոնն անընդհատ մարզասրահ էր այցելում և տարբեր դիետաներ էր պահում։ Սակայն ամուսինը չգնահատեց նրա չարչարանքը՝ ասելով, որ նա տգեղ է։

Այդ ժամանակ Պակը բաժանվեց իր ամուսնուց։ Ներկայումս նա նիհարելու մասին բլոգ է վարում և անընդհատ իր նկարներից է հրապարակում, որպեսզի ցույց տա արդյունքը։