Սիրահարվելու հավանականությունն ավելի է մեծանում, երբ այդ պահին չեք ցանկանում սիրահարվել․ 10 տարօրինակ փաստեր սիրո մասին


02:09 , 8 նոյեմբեր, 2019

Ոչ ոք չի կարող հստակ բնորոշել սերը։ Ավելին՝ բոլորս այն գիտենք տարբեր կողմերից և էմոցիաների մի ամբողջ շարք ենք ունենում, երբ հանդիպում ենք ճիշտ մարդու։ Մեր վարքը փոխվում է, և մենք կարող ենք անել բաներ, որոնք նախկինում երբեք չէինք անի, կարող ենք լրջանալ կամ հակառակը՝ անլրջանալ։ Ահա մի քանի հետաքրքիր փատեր սիրո և այն ամենի մասին, ինչը կապված է սիրո հետ։

  1. Երբ սիրահարվում է տղամարդը, նրա մոտ սրվում է տեսողական զգայարանը, իսկ կնոջ մոտ ավելի լավ է սկսում աշխատել հիշողությունը։
  2. Ամուսնական մատանին ընդունված է կրել ձախ ձեռքի մատնեմատի վրա, քանի որ հենց այդտեղ է գտնվում դեպի սիրտ գնացող զարկերակը։
  3. Կարող է տարօրինակ հնչել, բայց սիրահարվելու հավանականությունն ավելի է մեծանում, երբ այդ պահին չեք ցանկանում սիրահարվել։
  4. Ուղեղը սիրահարված վիճակում 1 տարուց ավել չի կարող մնալ։
  5. Զույգերի համար ամենավտանգավոր տարիքը 5 տարին է։ Զույգերի մեծ մասը բաժանվում են հենց այս տարիքը հատելուց հետո։
  6. Պարզվում է, որ սիրահարված մարդիկ ավելի հաճախ են ռիսկի դիմում և ավելի ինքնավստահ են դառնում։
  7. Եթե բաժանվել եք ինչ-որ մեկից, ապա պետք չէ դրա համար սթրեսի մեջ ընկնել։ Գիտնականները խորհուրդ են տալիս հանգիստ երաժշտություն լսել, գիրք կարդալ կամ զբաղվել սպորտով։ Այս ամենի օգնությամբ դուք 60%-ով կնվազեցնեք սթրեսի հավանականությունը։
  8. 5 րոպե․ սա այն ժամանակն է, որը հարկավոր է տղամարդուն սիրահարվելու համար։ Նրանց ուղեղն ակնթարթորեն սկսում է ճանաչել զուգընկերոջ դրական և բացասական որակները, որից հետո էլ սկսում է ենթադրություններ անել։ Կանայք հակված են ավելի խորքային և մանրակրկիտ վերլուծություններ կատարելուն, իսկ դրա համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։
  9. 50/50 համակարգը հարաբերություններոմ չի աշխատում։ Իրականությունն այն է, որ զույգերից մեկը միշտ ավելի շատ է սիրում, քան մյուսը։
  10. Հարաբերությունների մեծ մասն առաջանում է հին ծանոթների կամ ընկերների միջև։ Եվ այսպիսի զույգերը, որպես կանոն, ավելի կայուն են լինում։