Ինչպե՞ս ակնթարթորեն մաքրել ձուն․ միջոց, որը դուք երբեք չեք մոռանա (Video)


01:08 , 8 նոյեմբեր, 2019

Տոներն են մոտենում, ինչն իրենից ոչ միայն ուրախություն է ենթադրում, այլ նաև տարբեր ճաշատեսակների պատրաստում։ Ինչպես հայտնի է բաղադրատոմսերի մեծ մասում օգտագործվում են տարբեր տեսակի ձվեր։ Ձու մաքրելը բավականին բարդ գործընթաց է, այդ պատճառով ձեզ կսովորեցնենք ձու մաքրելու հեշտ եղանակ։

Ակնթարթորեն ձու մաքրելու եղանակ

  1. Եվ այսպես սկսեցինք։ Սովորականի նման 10-12 րոպե եփում ենք ձուն։ Այնուհետև դատարկում ենք եռացրած ջուրը և նրա փոխարեն սառը ջուր ենք լցնում։ Սա պարտադիր պայման է, քանի որ ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով կեղևը փոխում է իր հատկությունները և դառնում ավելի փխրուն։
  2. Սառը ջրի մեջ 1-2 րոպե մնալուց հետո վերցնում ենք բարձր բաժակ, մի քիչ ջուր ենք լցնում նրա մեջ և տեղադրում ենք 1 հատ ձու։
  3. Բաժակը պահում ենք ձեռքերի մեջ և ակտիվորեն թափահարում։
  4. Ջուրը նվազեցնում է հարվածի ուժգնությունը և բացում է կեղևը։ 2-3 վայրկայն թափահարելուց հետո ձուն հանում ենք բաժակից և մաքրում։

Սա նման է հրաշքի։ Անպայման փորձեք և ինքներդ կհամոզվեք, թե որքան հեշտ է։