ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Արևմուտքին կոչ է արել գիտակցել Չինաստանի աճող հզորությունը


21:03 , 7 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է համատեղ գնահատեն ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում Չինաստանի դիրքերի ամրապնդման հետևանքները։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան պետք է միասին աշխատեն, որպեսզի հասկանան և արձագանքեն երկրառազմավարական լանդշաֆտի փոփոխությանը։ Դա ներառում է Չինաստանի վերելքը և տեխնոլոգիական փոփոխությունների ցնցող տեմպերը։ Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունը։ Այն արդեն ունի երկրորդ ամենամեծ պաշտպանական բյուջեն։ Այն հսկայական միջոցներ է ներդնում նոր հնարավորություններում»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով գերմանական հետազոտական կենտրոնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ