Արթուր Վանեցյան. Փորձում են սևացնել ինձ, բայց տեղեկությունները իրականության հետ կապ չունեն


18:54 , 7 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 7-ին կայացել է ՀՖՖ գործկոմի նիստ: Ավարտից հետո ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցին:

Ինչպես հայտնել էինք, ՀՖՖ պաշտոնյաները մասնավորապես Մեսրոպ Առաքելյանը և Արսեն Թորոսյանը կանոնակարգային բաց էին մատնանշել և թեմային անդրադառնալով` Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՖՖ նախագահը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ»:

Վանեցյանը արձագանքել է բարձրացված հարցերին.

«Իրականում որևէ խնդիր, երկրաշարժ չի եղել: Աղմուկը շատ բարձրացավ: Եղել է իրավական կազուս, որի համար ծառայողական քննություն է սկսվել: Համապատասխան աշխատակիցները կպատասխանեն հարցերին: Հունիսի 26-ին եղել է հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը: Ըստ կանոնադրության` հավաքականի մարզչի նշանակումը որոշում է ՀՖՖ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ