Բուհերում «Հայոց լեզվի» և «Հայոց պատմության» դասավանդման մասին օրինագիծը խնդրահարույց է նաև սոցիալական տեսանկյունից. փորձագետ


17:35 , 7 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Օրինագիծը, որը հնարավորություն կտա ՀՀ բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը դարձնել ոչ պարտադիր, ի թիվս այլ հարցերի, խնդրահարույց է նաև սոցիալական տեսանկյունից, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը։

«Նախարարն անընդհատ շեշտադրում է այն հանգամանքը, որ բուհն ունի ընտրության հնարավորություն՝ թողնե՞լ առարկաները ծրագրում, թե ոչ: Բայց բոլորս ենք հասկանում, որ  այս օրինագծով բուհին հնարավորություն է տրվում սեփական բյուջեն ազատել մի բեռից՝ ի դեմս այդ առարկաները դասավանդողների աշխատավարձերի: Եթե բացառման կարգով մի կողմ թողնենք սկզբունքորեն առարկաները ծրագրում պահող բուհերին, իսկ դրանք, վստահ եմ՝ քիչ կլինեն, ապա արդյունքում կկանգնենք այդ մասնագետների գործազրկության փաստի առաջ»,– ասաց նա:

Լիլիա Ամիրխանյանն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խոսքը կայացած մասնագետների մասին է, որոնք դժվարությամբ այլ ոլորտում կամ այլ տեղ աշխատանք կգտնեն: «Արդյո՞ք սա նաև չի հանգեցնի այդ մասնագետների արտագաղթին»,- հարցազրույցում արեց նա։

Փորձագետն անդրադարձավ նաև դպրոցներից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման գործընթացին՝ չբացառելով, որ այս երկու գործընթացները փոխկապակցված են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ