Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է


09:49 , 5 հուլիս, 2013

1995 թվականի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը` նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: 
Սիրելի հայրենակիցնե՛ր 
Շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևորագույն, հիշարժան և գեղեցիկ օրվա կապակցությամբ: Կոչ եմ անում լինել համախմբված և ձեռնամուխ լինել մեր Հզոր Երկրի հետագա ձեռքբերումներին և նվաճումներին: