20 տարում առաջին անգամ «սատանայի մատներ» են հայտնաբերել


09:21 , 9 նոյեմբեր, 2019

Վայրի բնության պահպանության հիմնադրամի աշխատակիցները Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի մերձակայքում գտնվող Դոլբերի Ուորեն արգելոցում հազվագյուտ սունկ են գտել, հաղորդում է The Sun-ը։

Բնապահպանները հայտնաբերել են Անտուրուս Արչերը, որը կոչվում է նաև «սատանայի մատներ»։ Մեծ Բրիտանիայում այն չեն նկատել 1999-ից ի վեր։

Սունկն աճում է հողում և ապրում մեռած և քայքայվող հյուսվածքի շնորհիվ։