Ամերիկյան F-16-ը պատահաբար հրթիռ է նետել Ճապոնիայի վրա


19:00 , 7 նոյեմբեր, 2019

F-16 ամերիկյան ռազմական կործանիչը թռիչքի ժամանակ ուսումնական հրթիռ է նետել Ճապոնիայի վրա: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Ճապոնիայում ԱՄՆ զորքերի հրամանատարությունը:

«Միսավա քաղաքում զորավարժությունների ժամանակ F-16-ը հրետանային արկ է նետել պոլիգոնից 5 կմ հեռավորության վրա չորեքշաբթի ուշ երեկոյան»,- ասվում է հայտարարության մեջ: Նրանք նաև նշել են, որ տեղի ունեցածի պատճառը պարզվում է, տուժածների մասին որևէ տեղեկություն չի ստացվել: Միևնույն ժամանակ, ամերիկացիները կարծում են, որ միջադեպը շեշտում է «իրական պայմաններին մոտ զորավարժությունների կարևորությունը»:

2018-ին Ճապոնիայի պաշտպանության նախարարության բյուրոն բողոք էր հղել ամերիկյան Միսավա ավիաբազայի հրամանատարին՝ ԱՄՆ ռազմական օդուժի ցածր թռչող F-16 կործանիչի մասնակցությամբ տեսանյութի պատճառով: