Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում


17:11 , 7 նոյեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Մյասնիկյան պողոտայի հարակից բլուրներից մեկի վրա տուն է այրվում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը նշեց, որ այս պահին հստակ տեղեկություն չկա, մարտական հաշվարկները շուտով կհասնեն դեպքի վայր:

«Այս պահին երկու մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, և նրանց հասնելուն պես օպերատիվ տեղեկություն կտրվի»,- նշեց Զարգարյանը: