Աղբյուր. Վալվերդեն կհեռացվի, Բարսելոնան նոր մարզիչ կունենա


16:19 , 7 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Բորգին, որն այժմ հեռուստատեսության մեկնաբան է, իր աղբյուրներին հղումով տալով հայտնել է, որ «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն առաջիկայում կգլխավորի «Բարսելոնան»:

«Գալյարդոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ կդառնա դեկտեմբերին։ Այս պահին նա աշխարհի լավագույն մասնագետներից մեկն է» – Բորգիի խոսքը մեջբերում է AS-ը։

Գալյարդոն «Ռիվեր Փլեյթը» գլխավորում է 2014 թվականի Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ նվաճել Է Արգենտինայի և Լիբերտադորեսի գավաթները։