Հայաստանում այսօր սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում. վարչապետ


15:34 , 7 նոյեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում այսօր սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ փորձում են մարդկանց  վախեցնել անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ. «Եթե որևէ մեկին թվում է՝ դրանով մեզ պետք է վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև  նրանք հանրությանը որևէ բան ներշնչելու շանս չունեն, քանի որ հանրության կողմից  մերժված են ու մղված են լուսանցք և այնտեղից  երբեք  դուրս չեն գալու»:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կարևոր է, որ այս պրոցեսի ընթացքում պաշտոնյաները հանրության  հետ մշտապես լինեն երկխոսության մեջ։

«Այո, մենք պետք է նաև ընդունենք, որ մեր մեղքով հանրությունն ամենայն մանրամասնությամբ չընկալի, թե մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում: Մենք պետք է ապահովենք, որ մեր գործունեության վերաբերյալ թյուրըմբռնում, թերտեղեկացվածություն չլինի: Այսինքն՝ մարդիկ պետք է տեսնեն մեր մոտիվացիան,  թե մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, ինչու է դա անհրաժեշտ»,- ընդգծեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: