«Այս տան հետ են կապված մեր բոլոր հիշողությունները». Քիմը մոր 64-ամյակի առթիվ վարձակալել է իրենց նախկին տունը և ճաշկերույթ կազմակերպել (Photo, Video)


15:17 , 7 նոյեմբեր, 2019

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մոր՝ Քրիս Ջեների ծննդյան 64-ամյակի կապակցությամբ վարձակալել է Բևեռլի Հիլզում գտնվող իրենց նախկին տունը և անակնկալ երեկույթ կազմակերպել նրա համար, գրում է Daily Mail-ը:

39-ամյա Քիմն անակնկալը լիարժեք դարձնելու համար նույնիսկ փոխել է տան պատերի պաստառներն ու խոհանոցի կահույքն այնպես, ինչպես եղել է իրենց բնակության տարիներին:

Աղբյուրը գրում է, որ անակնկալի մասին ընտանիքի անդամներից ոչ ոք տեղյակ չի եղել. Քիմը նրանց ու Քրիսի մտերիմ ընկերուհիներին Բևեռլի Հիլզում ճաշի է հրավիրել:

«Ես վարձակալել եմ մեր մանկության տունը: Այս տան հետ են կապված մեր բոլոր, հատկապես հայրիկի հետ կապված հիշողությունները: Այստեղ են ծնվել Քարդաշյան ընտանիքի բոլոր երեխաները»,- Instagram-ում հայտնել է Քիմը:

«Ցանկացած ոք, ով ճանաչում է մորս, գիտի, որ նա զգացմունքային մարդ է»,- հայտնել է Քիմը տեսանյութում, որտեղ 64-ամյա Քրիս Ջեներն ակնհայտորեն հուզված տեսք ունի:

Քիմի խոսքով՝  ճաշի ընթացքում ընտանիքի անդամներն արտասվել են, քանի որ մտովի վերադարձել են անցյալ:

Նշենք, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայր Քրիս Ջեները նոյեմբերի 5-ին տոնել է ծննդյան 64-ամյակը: Իրապատում շոուի աստղի ծննդյան տոնը մաղթանքներով, անակնկալներով ու նվերներով են «հագեցրել» վերջինիս երեխաները:

39-ամյա Քիմ Քարդաշյանն Instagram-ում գրել էր. «Ծնունդդ շնորհավոր, մամ: Այսօր քո օրն է: Դու ամբողջ աշխարհում լավագույն մայրն ես: Երբ տեսնում եմ, թե ինչպես ես կարողանում հոգալ քո 6 երեխաների, միլիոնավոր թոռների մասին ու նրանց ստիպում սիրված ու առանձնահատուկ զգալ, քո հանդեպ իմ հարգանքն ու սերն օրըստօրե ավելանում է»:

Sentimental: Kim Kardashian made mother Kris Jenner break down in tears as she rented their old family home for her 64th birthday... (and redecorated it to look exactly as it used to)

Emotional: She shared the moment Kris discovered the surprise and immediately broke down in tears to Instagram followers on Tuesday

Switch up: Kim had been very secretive with her lunch guests about the location before revealing it would be the old family home, which meant a lot to Kris

For mom: Today we celebrate my mom, Kim wrote. Anyone that knows her, knows how sentimental she is

Reminder of Robert: She went on to explain that part of the reason the home was so special, was that it is where the familys with Kris first husband and her eldest childrens father, Robert Kardashian were based

Our start: All of our memories live here especially with our dad. It’s here each Kardashian child was born and made us who we are, Kim wrote

Recreated: To truly recreate the familys memories the SKIMS founder made sure every detail was right, down to the kitchen table setting

Inside: Her sisters Kylie Jenner, 22, and Kourtney Kardashian, 40, shared snaps inside the lunch that showed off the personalized napkins for every guest and the retro table cloth and landline phone