Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այն անձն է, որը միշտ հայտարարում է, թե քաղաքապետարանի բյուջեն տնտեսվում է. այդ դեպքում Երևանից Թբիլիսի ինքնաթիռով մեկնելը, բնականաբար, սուր է ընկալվում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը` անդրադառնալով հոկտեմբերի 4-9-ը Երևանի քաղաքապետարանի պատվիրակության` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ինքնաթիռով մեկնելուն:
Ըստ Վարդանյանի, ինքնաթիռով մեկնումը, բնականաբար, ժամանակի խնայողություն է ենթադրում, սակայն ցանկացած ծախս պետք է ունենա իր հիմնավոր բացատրությունը:
«Եթե ներկա իշխանությունները եկել և ասում են, որ շռայլություններ թույլ չեն տալիս, անընդհատ փաստում են իրենց ծայրահեղ նվիրվածությունը, տնտեսելու հմտությունները, բայց շատ չանցած` նման դեպքի մասին ենք տեղեկանում, ինչպես, օրինակ, տեղեկացանք, որ դեռևս գարնանից Կառավարության անդամների աշխատավարձերը գաղտնի կերպով բարձրացվել են, հարցեր են առաջանում»,-նշեց Վարդանյանը:
Ըստ ավագանու անդամի` բացի այն, որ քաղաքային իշխանությունները, նախորդ իշխանություններին շռայլության մեջ մեղադրելով են կատարում գրեթե նույնը, նաև` աշխատանք չեն կատարում շատ հարցերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: